23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանը 3 տարով կվարի Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

“Երեք տարի ժամկետով Երևանը դառնալու է իններորդ քաղաքը, որտեղ հյուրընկալվելու է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը։ Մեզ է վստահվել բոլոնյան գործընթացի կազմակերպման ողջ պատասխանատվությունը գալիք երեք տարիների ընթացքում”,-այսօր կառավարության նիստի օրակարգի հարցերին անդրադառնալուց առաջ, հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ վարչապետի խնդրանքով պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ է ստանձնելու Հայաստանը` հյուրընկալելով բոլոնյան գործընթացի քարտուղարությունը։

Աշոտյանն ասել է, որ այս տարվա հունիսից ձևավորվելու է քարտուղարության մեր ազգային թիմը, որը մինչև 2015 թվականի հունիսը կիրականացնի իր պարտավորությունները։ Հայաստանն այս առումով ԱՊՀ-ում առաջին և Արևելյան Եվրոպայում երկրորդ երկիրն է, որը հյուրընկալում է բոլոնյան գործընթացի քարտուղարությունը։

ԿԳ նախարարի խոսքով, աշխատանքների կազմակերպման համար պետբյուջեով նախատեսվել են գումարներ, միջոցներ կստացվեն նաև գրանտային տեսքով։ Խնդրո առարկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև գործարարները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին վարչապետը հարցրել է, թե ինչպես է ընթանում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը։ Նշելով, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է, նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի մարզիկներն ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում օլիմպիադային և կձգտեն հասնել լավ արդյունքների։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ