15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիի քաղաքապետը ոչ թե ՛՛ավելցուկով է անում, այլ վերջինով՛՛

‘Յուրաքանչյուր հայորդի իր պարտքը պիտի համարեր մեր մեծերի հիշատակը հարգելը, դա ինձ համար մի լուսե պսակ է, աստվածային օրհնանք եւ մեծ, շատ մեծ պատիվ: Դա ինձ համար մի եկեղեցի կառուցել է’,-այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` մեկնաբանելով Թբիլիսիում գտնվող Թումանյանի բնակարանը գնելու իր որոշումը:

Նրա խոսքով` բնակարանը գնելուց հետո երկրորդ քայլը պիտի լինի բնակարանի վերանորոգումը և այն վիրահայ համայնքին նվիրատվություն անելը:

‘Դա մեր ընտանիքի, Ղուկասյան եղբայրների համատեղ որոշումն էր’,- ասաց Գյումրիի քաղաքապետը:

Իր զգացողությունները նա նկարագրեց Աստվածաշնչյան տողերով,’ Ես նաև եկեղեցիներ եմ կառուցում, և ոչ թե ավելցուկով եմ անում, այլ վերջինով’:

Քաղաքապետը նշեց, որ սիրում է Թումանյանի բոլոր գործերը, բոլոր տողերը, հատկապես ‘Լուսավորչի կանթեղ’-ը:

‘Գործն է անմահ, լավ իմացեք….’,- Թումանյանի խորհրդանշական տողերով Henaran.am-ի թղթակցին հրաժեշտ տվեց Վարդան Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ