13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկին (նստավայրը` Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարության ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները առավել կզարգանան, եւ վստահեցրեց, որ  ԱԳՆ-ն մշտապես կաջակցի երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին: Նախարարը գոհունակություն հայտնեց երկու երկրների արտգործախարարությունների միջեւ պարբերական շփումների եւ համագործակցության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` դեսպան Տուրկը նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի  եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ ԵՄ- Հայաստան շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ