04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փետրվարի 19-ին մարդիկ կտեսնեն Թումանյանի շարժվող պատկերը

Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Թումանյանի տուն-թանգարանը բացառիկ միջոցառումներ է նախապատրաստել թանգարանի այցելուների համար: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Նրա խոսքով` թանգարանի սրահներից մեկում կլինի Թումանյանի պատրանքային  շարժվող կերպարը:

‘’ Այցելուները կտեսնեն Թումանյանին թերթ կարդալիս, ժպտալիս, իրենց մոտենալիս, գլխարկը հանելիս: Այս բացառիկ նորամուծությունը ստացել ենք բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ’’,- ասաց Նարինե Թուխիկյանը:Նա նշեց, որ փետրվարի 19-ին ավարտվում է նախապես հայտարարված Թումանյանի գործերի թարգմանչաց մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը:

‘’Մրցույթի պայմաններում լեզուների սահմանափակում չկա: Հաջորդ քայլը այն կլինի, որ կամփոփվեն արդյունքները, լավագույն թարգմանությունները կհրատարակվեն’’,- ասաց Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:

Նա նաև տեղեկացրեց, որ փետրվարի 19-ին թանգարանում այցելուների համար ինտերակտիվ խաղ- էքսկուրսիաներ կլինեն, այցելուները իրենք մասնակիցը կլինեն Թումանյանի կյանքի ու գործերի կերտմանը, մնջախաղի օգնությամբ կներկայացվեն Թումանյանի հեքիաթները:

‘’Արդեն երեկոյան թանգարանի գրական երաժշտական սրահում թեյի սեղանի շուրջ կունկընդրենք գեղեցիկ համերգային կատարումներ’’,- եզրափակեց Նարինե Թուխիկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ