Մեկնարկում է Բեռլինյան կինոփառատոնը /վիդեո/
Մեկնարկում է 62-րդ Բեռլինյան կինոփառատոնը: 10 օրվա ընթացքում կցուցադրվի 395 ֆիլմ:
Փառատոնի օրը գրեթե անհնար է տոմս ձեռք բերելը, կինոդահլիճներում յուրաքանչյուր 10-րդ տեղը նախօրոք գնված է լրագրողների, կինոքննադատների կամ հայտնի անձանց կողմից: Այս տարի փառատոնի թեման է` “Շրջադարձեր եւ փոփոխություններ”: Նախատեսվում է, որ ֆիլմերի դիտումներին 450 հազար հանդիսատես կլինի, ավելի քան 15 հազար մասնակից` ողջ աշխարհից: Փառատոնը կլուսաբանի 400 լրագրող:
Ժյուրիի անդամները` նախագահ Մայք Լիի գլխավորությամբ, փառատոնից դեռ շատ ժամանակ առաջ որոշել են` ում են հանձնելու մրցանակները: Հայտնի է, որ “Ոսկե արջ”-ի կարժանանա Մերիլ Սթրիփը` կինեմատոգրաֆիայում ունեցած իր ավանդի համար: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ 8 ֆիլմ, այդ թվում` վերջին` բրիտանացի վարչապետ Մարգարեթ Թետչերի մասին պատմող “Երկաթե լեդին’ ֆիլմը:
Փառատոնը կփակվի փետրվարի 19-ին: