06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ճանապարհային ոստիկանները բոլոր մեքենաներին “ազատագրեցին”

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, երեկ` փետրվարի 10-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 28-րդ կիլոմետրում մոտ 40 մեքենա մնացել էր ձյան տակ: Նաեւ նշել էինք, որ ոստիկանության ոչ մի աշխատակից չկար:

Պարզվում է ավելի ուշ` Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակը`  հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ այնտեղ էր:

Գուցե մեր հրապարկումից հետո Ճանապարհային ոստիկանները տեղ հասան, բայց ամեն դեպքում, ՃՈ-ի օպերատիվ աշխատանքը պարզապես դրվատանքի է արժանի:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ուղեւորները նույնիսկ ՃՈ ավտոմեքենաներում էին տաքանում, մինչ ոստիկանները փորձում էին բքի տակ մնացած մեքենաներին “ազատագրել”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ