27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահականում քննարկվել է ՀՀ-ԵՄ արդյունավետ գործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ,  տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը եւ սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր  համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր: Նախագահն ընդգծել է, որ նշված ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման եւ անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն:

ԵՄ արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրենը գոհունակությամբ է նշել, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջեւ ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որը փոխադարձաբար օգտակար կլինի եւ՛ Հայաստանի, եւ՛ գործակալության, եւ՛ ԵՄ երկրների համար:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ