29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր կկայացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը

Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը այսօր երեկոյան` Հայաստանի ժամանակով 20.00-ին,  իր վերջնական որոշումը կկայացնի  ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն:

Օրինագիծը, որը հայտնի դարձավ “Հայկական օրինագիծ” կամ “Բուայեի օրինագիծ” անուններով, մշակվել է ֆրանսիական իշխանությունների կողմից, ստուգվել  երկրի Արդարադատության նախարարության եւ Ազգային ժողովի սահմանդրական հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից: 2011-ի հունվարի 23-ին այն ընդունվեց Ազգային ժողովի կողմից, իսկ այնուհետեւ նաեւ Սենատի կողմից: Սակայն թուրքամետ եւ ադրբեջանամետ լոբբիստների պնդմամբ, ինչպես նաեւ Անկարայի ազդեցության տակ մի քանի պատգամավորներ հունվարի 31-ին դիմեցին Սահմանադրական խորհուրդ, որն իրավունք ունի չեղյալ հայտարարել օրենքը, վերանայել այն:

Ինչ վերաբերում է Սահմանադրական խորհրդի նախագահի վերաբերմունքին, ապա նա հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին հակա ելույթներով, իսկ 2006-ին նույնիսկ փորձել է խոչընդոտել Ազգային ժողովում այդ թեմայով քննարկումներին:

Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ եթե օրինագիծը չընդունվի, ապա ինքն անմիջապես մեկ այլ օրինագիծ կներկայացնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ