03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր ներդրումային ծրագիր` Երեւանի զարգացման համար

Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘ ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ‘Ամերիա’ ընկերությունների խմբի մաս կազմող ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘–ն  առաջարկում է  2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երեւան քաղաքում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների եւ համաքաղաքային հանգստյան եւ ժամանցի վայրերի, զբոսայգիների եւ կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձեւավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով մայրաքաղաքի զարգացման գործում ներդրումային ծրագրերի ներգրավման կարեւորությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Երեւանի զարգացմանն ու երեւանցիների բարօրությանը։

Henaran.am-ին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ