14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը չպետք է օգտագործվի ԼՂ կարգավիճակի փոփոխության նպատակով. Պետդեպ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած կոմերցիոն թռիչքի դեմ Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողություններով, մասնավորապես` վերջերս վերանորոգված Ստեփանակերտի օդանավակայանից կատարվող թռիչքների դեպքում, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը:

Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը կոչ է արել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել` հիմնվելով համապատասխան միջազգային համաձայնագրերի վրա: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել այդ մասին, որում  ներկայացվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ըստ որի նրանք եւս կոչ են անում հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Նուլանդն ընդգծել է, որ օդանավակայանի շահագործումը չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի  փոփոխության նպատակով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ