08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

‘Գարնանային մեղեդին’, կանայք եւ Երեւանի քաղաքապետը

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացված ‘Գարնանային մեղեդի’ խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ:

Բացմանը ներկա են եղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ պատգամավորներ եւ արվեստագետներ: Մարտի 8-ին ընդառաջ բացված ցուցահանդեսին ներկայացված 150 ստեղծագործությունների հեղինակները 120 կին նկարիչներ են:

‘Ամեն ոլորտում կինը իր ասելիքն ու անելիքն ունի: ՀՀԿ Կանանց խորհուրդը նաեւ նման մշակութային նախաձեռնություններով այն հնարավորությունն է ստեղծում, որ կանայք կարողանան բացահայտել խնդիրներ, որոնք հնարավոր է, որ պետական այրերը նկատած չլինեն: Եվ տարբեր ոլորտների այն խնդիրները, որ մենք բարձրացնում ենք, տարբեր մակարդակներում լուծման հնարավորություն են ստանում’,- նշել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

‘Գարնանային մեղեդի’  խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց է մինչեւ մարտի 11-ը:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ