06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ հոգեւոր անվտանգության մասին է խոսքը

Այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն` 14 ճյուղերով, որոնցից 55-ը  աղանդներ են: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն’’ ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նա հավելեց, որ հոգեւոր վտանգ սպառնում է թե մեր քրիստոնեական կրոնին, թե մշակույթին, թե հեռուստատեսությանը, թե բեմին:

Բանախոսը  լրագրողներին ցույց տվեց մի քանի տեսասկավառակներ, որոնք ազատ վաճառվում են: Տեսասկավառակներից մեկը, որը կոչվում էր ‘’Դանակի փիլիսոփայությունը’’, 5 ժամանոց վավերագրական ֆիլմ է ` դաժանության եւ կտտանքի տարբեր ձեւերի մասին: Մյուս տեսասկավառակը մանկական գունագեղ շապիկով մուլտֆիլմ էր մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ,  որի վրա նշված է ‘’առանց տարիքային սահմանափակման’’:

‘’Ահա այս ֆիլմերը ազատ վաճառվում են, եւ սովորեցնում սադիզմ, բռնություն, միասեռականություն: Իսկ այսօրվա հայկական գրեթե բոլոր սերիալները պարունակում են ինցեսի գաղափարներ` սեռական հարաբերություն մոտ ազգականի հետ’’,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով` անկախությունը, ազատությունը եւ ցենզուրայի պակասը հանգեցնում են վտանգավոր երեւույթների: Բանախոսը հայաստանյան օրինակներ բերեց, երբ պատանին կտրել էր համադասարանցու վիզը, կամ ոսկերիչի սպանությունը Երեւանում:

Խոսելով քայքայիչ աղանդների մասին, նա ընդգծեց այն հանգամանքը, որ ոչ մի իրավապաշտպան չի խոսում, որ ոտնահարվում են Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները: Ըստ բանախոսի, այստեղ է հայ հասարակության գլխավոր բացթողումը, որին միանշանակ պետական մոտեցում է պետք:

‘’Եթե ժողովուրդը օբյեկտիվ տեղեկատվություն ստանա այս կամ այն աղանդի մասին, ոչ ոք չի ներգրավվի աղանդներում: Ցավոք, այսօր չկա այդպիսի կենտրոն, որտեղից հնարավոր լինի օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ, այս ոլորտում նաեւ կադրային ռեսուրսների պակաս կա’’,- վստահեցնում է  Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ ցանկացած բան, որ լվանում է ազգի ուղեղը, դա արդեն աղանդ է :

Անդրադառնալով աղանդների ‘’հաջողություններին’’ եւ հասարակության անտարբերությանը, Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ աղանդների ամեն մի անդամ քարոզիչ է, իսկ Հայ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր  անդամ չէ, որ քարոզիչ է:

‘’Մենք ինչ ենք անում եկեղեցու համար, կամ քննադատում ենք, կամ գովում, բայց  հենց եկեղեցին ասում է` արի կանգնիր կողքիս, մենք ասում ենք` չէ, չեմ ուզում, դա իմ գործը չէ: Եկեք ինքներս մեզ հարց տանք.’’ինչ ենք արել մեր հավատքի համար’’,-  եզրափակեց Ամարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ