22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Գործադիրը ՌԴ դեսպանությանը հողատարածք է տրամադրել

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման համաձայնագրին համապատասխան գործադիրը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել է 3 հա հողատարածք` 495.9 քմ ընդհանուր տարածքով շենքերի եւ շինությունների հետ միասին (Արզական, ՀՀ կառավարության ‘Աղվերան’  հանգստի բազա), 1.0 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` ՌԴ դեսպանի կեցավայրի կառուցման նպատակով (Երեւանի Աջափնյակի թաղամասում), Աշտարակ-Երեւան խճուղու եւ ‘Վահագնի’  թաղամասի հարեւանությամբ, Երեւանի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող 156 քմ հողատարածքը` շինության հետ միասին` ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի համար եւ 158 քմ հողատարածք հիմնական նախամուտք կառուցելու նպատակով, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տուն N 5/2 հասցեում գտնվող շենքերի եւ շինությունների համալիրը եւ նշյալ համալիրին պատկանող հողատարածքը։

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ  կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ