05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աբխազիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից երկուսը հայ են

Մարտի 10-ին Աբխազիայում կայացած Ազգային ժողովի ընտրություններին 35 ընտրական շրջաններից միայն  13-ում են պատգամավորները հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից  ավելին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ընտրություններն ընթացել են բոլոր ընտրատեղամասերում, սակայն առաջին փուլը հաղթահարելու համար միայն  13 թեկնածու է հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, որոնցից երկուսը հայ են:

Վաղարշակ Քոսյանը` 12-րդ տեղամասից, հավաքել է 1029  ձայն, իսկ Ռոբերտ Յալյանը` 22-րդ տեղամասից, հավաքել է 711 ձայն: Մյուս շրջաններում երկու շաբաթից կրկին ընտրություններ կանցկացվեն, այդ թվում եւ 20-րդ տեղամասում, որտեղ եւս կան առաջադրված հայ թեկնածուներ:

Աբխազիայի խորհրդարնում 35 տեղի համար  148  թեկնածու են առաջադրված: Ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների  44,50 տոկոսը: Քվեարկությանը  հետեւել են 46 միջազգային դիտորդներ` ինն երկրից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ