06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Թիվ 38 ընտրատարածքում առաջինը առաջադրվեց հանրապետական Վահե Հակոբյանը

Աժ առաջիկա ընտրությունների թեկնածուների առաջադրման 4-րդ օրը Սյունիքի թիվ 37 եւ 38 ընտրատարածքներում եղան առաջին առաջադրումները: Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Վահե Մաքսիմի Հակոբյանը: Նրան սատարելու է ՀՀԿ-ն: Նշենք, որ Հակոբյանը 8 տարի է արդեն օրենսդիր մարմնում է, եւ միշտ ընտրվել է  ձայների գերակշիռ հարաբերակցությամբ:

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է Հայկ Հովհաննեսի Գրիգորյանը: Նա գիտությունների թեկնածու է, մանկավարժ: Այստեղ առաջադրվել է նաեւ անկուսակցական Սամվել Վաղարշակի Հարությունյանը:

Նշենք, որ վերջինս “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչն է, եւ վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է  ՀԱԿ քաղխորհրդում իմ գործունեությունը, ելնելով լուրջ մարտավարական եւ ռազմավարական տարաձայնություններից` հրաժարվելով ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ