Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը
Մարտի 15-ին Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր:
Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն ավելի քան 250՝ ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:
Այս միջոցառումներին մասնակցություն կունենան հայ, բելգիացի, ֆրանսիացի, կանադացի, լեհ եւ շվեյցարացի մի շարք արվեստագետներ:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 16-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ժորժ Բիզեի “Կարմեն” օպերայի բեմադրությամբ: