Հեռանկար Հայաստանի տնտեսության համար` մուտք դեպի ընդհանուր Եվրոպական շուկա
2012-ի մարտի 6-ին, Եվրախորհրդի նախագահ Խոսե Բարոզոն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեցին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անդամակցմանը /ԽՀԱԱԳ/ միտված բանակցությունների մեկնարկը: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը խրախուսում է այս բանակցությունները եւ այժմ ողջունում է դրանց մեկնարկը:
Այսօր մենք հրապարակում ենք մի հետազոտություն` “Ազատ առևտուր Եվրոպայի հետ. մրցակցություն եւ աճի խթանում՚” խորագրով: Այն անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում հասկանալու համար ԽՀԱԱԳ եւ հայաստանյան իրականությունը:
ԽՀԱԱԳ-ն Հայաստանի տնտեսությունը խթանելու ներուժ ունի, քանի որ այն կնպաստի անհրաժեշտ բարեփոխումենրի գործընթացի արագացմանը: Պատշաճ կերպով իրականացվելու դեպքում` այն կարող է առաջարկել մի նոր հեռանկար Հայաստանի տնտեսության համար, ապահովել մուտք դեպի Ընդհանուր Եվրոպական Շուկա, թեթևանցնել հայ-թուրքական սահմանի փակ լինելու հետևանքները եւ, առհասարակ, համապատասխանեցնել Հայաստանի չափանիշները Եվրոպական մակարդակին”,- մեկնաբանում է ՀԵԲ ավագ գիտաշխատող Դոկտոր Սարգիս Ղազարյանը:
Լավ է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը ցուցաբերեց այն արագությունն ու վճռականությունը, որն անհրաժեշտ էր այս նախագծի գործարկման համար: Այժմ անհրաժեշտ է հայ հասարակությանը բացատրել առավելություններն ու մարտահրավերները եւ հասարակության մեջ ստեղծել ամենալայն հնարավոր համաձայնությունը:
Տաքսու վարորդները, ռեստորանի շեֆ խոհարարները, բանկերը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ այսպես կոչված օլիգարխները` բոլորը համախբված են առավել արդյունավետ եւ աճող հայկական շուկայի շահի շուրջ, սակայն բոլորը նաեւ կհանդիպեն որոշակի փոփոխությունների եւ երբեմն անհրաժեշտ միանվագ ներդրումների: Որպեսզի այս ամենը հաջողի, երկիրը պետք է համախմբվի այս նոր ընդհանուր նպատակի եւ տեսլականի շուրջ: Եթե սա տեղի ունենա, ապա Հայաստանի տնտեսությունն ի զորու է դառնալու նոր “Արևելքի Նորվեգիա կամ Շվեյցարիա”,- մեկնաբանում է ՀԵԲ Գլխավոր Քարտուղար Դոկտոր Մայքլ Կամբեկը: