15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհների անցանելիությունը 10:00 դրությամբ

Մարտի 17-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մադինա գյուղի, Շիրակի մարզում` Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում` Ապարանի եւ Արագածի տարածաշրջանի գյուղերի, Գեղարքունիքի մարզում` Մաքենիս-Ախպրաձոր գյուղերի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 17-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն: Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ