14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

” Ազատեք հաջորդ խորհրդարանին այդ տխուր բեռից”

Մեկնարկել է Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: Նիստին գրանցվել է ութսուներկու պատգամավոր: Ի դեպ, համակարգը փոխվել է եւ ցուցատախտակի վրա այժմ տեսանելի է ոչ միայն նիստին գրանցված պատգամավորների թիվը, այլեւ չգրանցվածների թիվը, ինչիպես նաեւ քվորումը:

“Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ` կրկին բարձրացրեց բազմաթիվ անգամ հնչեցված հարցը` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հանելու մասին:  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը արձագանքեց, թե հարցը ավանդական է, որի պատասխանը եղել եւ մնում է նույնը:

Նիկոյանը կրկնեց , որ “դա ՀՀ նախագահի իրավունքն է”: “Մենք կարծում ենք, որ եթե արձանագրությունները Թուրքիայի ԱԺ օրակարգում է, մեզ մոտ եւս պետք է դա պահպանվի”,-նշեց նա: Սամվել Նիկոյանը շեշտեց, որ սա հարգանք է միջազգային հանրության նկատմամբ:

Հանդես եկավ “Ժառանգության” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ հայտարարեց.” Ազատեք հաջորդ խորհրդարանին այդ տխուր բեռից: Փոփոխությունների համար հավատ հայցող իշխանությունը պարտավոր է առնվազն ապացուցել փոփոխություն սեփական քաղաքականության մեջ, այդ ժամանակ կսկսենք հավատալ”:

ԱԺ նախագահի արձագանքը չուշացավ: “Այս ամբողջ խոսքի մեջԴուք երկու բառ օգտագործեցիք` հավատալ եւ փոխել, ավելի հաճախ օգտագործեք դա եւ շատ օգտակար կլինի”:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ