06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սին սպասումներ` Քոչարյանը ԲՀԿ-ի մասին չի խոսի

“ Նախագահ Քոչարյանի անունից պաշտոնապես հայտարարություն կարող է անել նրա գրասենյակը կամ, բնականաբար ինքը` Քոչարյանը: Ըստ հավաստի տեղեկությունների, շրջանառվող լուրերի համաձայն, տարածվող լուրերին` մի հավատացեք”,- Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է, որ ԲՀԿ-ի համագումարից առաջ Քոչարյանը պիտի այդ կուսակցությանը սատարելու  մասին հայտարարություն աներ:

“Պիտի հիասթափեցնեմ` դրանք սին սպասումներ են”,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Վերջինիս խոսքով,  Ռոբերտ Քոչարյանը դեռ Մոսկվայում է, եւ դեռ պարզ չէ` երբ կգա: Առաջիկայում կխոսի Քոչարյանը թե ոչ` գրասենյակի ղեկավարը չի կարող ասել: “Այդ թեմայով դեռ չեմ զրուցել նրա հետ: Գալուն պես, ճշտումներ կարվի  եւ անպայման հանրությանը կտեղեկացվի”,-ասաց Սողոմոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ