16 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

‘Երեւան Ջուրը’ տեղեկացնում է Աջափնյակի ու Նոր Նորքի բնակիչներին

Մարտի 20-ին ժամը 10.00-24.00 դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի եւ Խ.Խաչատրյան փողոցների ու նրբանցքների, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Ջանիբեկյան, Կարապետյան, Ռոստոմյան, Ա.Սարգսյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Հասմիկի, Մելիքյան, Միրաքյան, Սպորտի, Գ.Զոհրապ, Լեւոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Լենինականի, Թերլեմեզյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Պատճառը` Լենինգրադյան եւ Բաշինջաղյան փողոցների երեք հատվածներում միաժամանակ շինարարական աշխատանքների իրականացումն է: Երկու դիտահորերում փոխարինվում են հետագա շահագործման համար ոչ պիտանի փականները, իսկ երրորդում, փականից բացի, տեղադրվում է ջրի ճնշման կարգավորիչ: Կնշանակի արդեն վաղվանից, մարտի 21-ից Աջափնյակի այս հատվածում ջուրը կբաշխվի ավելի արդյունավետ, իսկ ճնշումը կկարգավորվի, ինչի շնորհիվ սպառողների ջրամատակարարումը կլինի ավելի կայուն ու հուսալի:

Ըստ “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի, այսուհետ ոչ միայն վթարների կամ շինարարական աշխատանքների դեպքում ջրազրկումները կլինեն հնարավորինս սահմանափակ, այլեւ հոսակորուստների հայտնաբերումը կդառնա ավելի դյուրին, ինչպես նաեւ կստեղծվեն պայմաններ նշված տարածքում ջրամատակարարման հետագա բարելավման ահմար:

‘Երևան Ջուր’ տեղեկացնում է նաեւ, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս. թ մարտի 22-ի ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 2-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Henaran.am-ին հաղորդում են ‘Երեւան Ջուր’ ՓԲԸ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ