12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:

Նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաեւ աղբամաններ: Տարածքը կապահովվի նաեւ գիշերային լուսավորությամբ:

Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում  կանաչապատման, ծաղկապատման եւ պուրակի ընդհանուր ձեւավորման ուղղությամբ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ