20 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը թերություններ է արձանագրել սոցիալական տարածքային գործակալությունների աշխատանքներում

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաեւ քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից:

‘ Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ եւ բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը’ ,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման  համակարգին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս դեպքում եւս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն:

‘ Մեզ հասած տեղեկությւնների համաձայն ,տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ, ընդհուպ մինչեւ համակարգից հեռացում: Տեղերում ձեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կառույցի հեղինակության բարձրացումը, քանի որ անգամ մեկ աշխատակցի թերի գործունեությունը կարող է ստվերել ողջ աշխատանքը’ ,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաեւ անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաեւ տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը եւ ընդհանուր իրավիճակի հստակեցմանը: Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միայն սրտացավ ու հոգատար վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաեւ համակարգի նկատմամբ վստահությունը:

Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականների, սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները եւ բացթողումները:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ