12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի “վերադարձից” մինչեւ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ ցուցակում` վարչապետի մեկնաբանությամբ

ՀՀԿ-ում դեմոկրատական գործընթացներ են ընթանում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ  ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին: Վարչապետն ասել է, որ կուսակցությունը նախ քննարկել է ցուցակի կազմման սկզբունքները, խուսափելու համար սուբյեկտիվիզմից:

Հարցին, թե  ինչու ՀՀ վարչապետը ցուցակի երրորդ հորիզոնականում է, իսկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը` երկրորդ, Տիգրան Սարգսյանը պատասխանել է.”Մենք ղեկավարվել ենք այն սկզբունքով, որ առաջին շարքը կուսակցության գործադիր մարմինն է` կուսակցական  աշխատանքի բաժանման հիման վրա: Դա ոչ թե պայմանավորված է եղել, թե ով ինչ  պաշտոն է զբաղեցնում այսօր ՀՀ-ում, այլ զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանմամբ”:

Տիգրան Սարգսյանն  ասել է, որ  այս շարքին հաջորդել են ՀՀԿ-ին սատարող ուժերը, գործադիրի ներկայացուցիչներն ու մարզպետները, այնուհետ մեծամասնականով առաջադրվող պատգամավորները, որոնց սատարելու է կուսակցությունը:

Հարցին, թե հնարավոր է Հովիկ Աբրահամյանի վերադարձը ԱԺ նախագահի պաշտոնին, Տիգրան Սարգսյանը պատասխանել է.”“Այսօրվա դրությամբ մենք ոչինչ չենք բացառում, որովհետեւ ամեն ինչ պայմանավորված է լինելու նրանով, թե “Հանրապետական” կուսակցությունն ինչքան ձայն կստանա, որից հետո մենք ամեն ինչ կքննարկենք եւ որոշումներ կընդունենք”:

Վարչապետը նկատել է, որ լրագրողների հարցադրումներից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն ստանալու է բացարձակ մեծամասնություն եւ ձեւավորելու է եւ օրենսդիր, եւ գործադիր մարմինը:  “Իհարկե, այդ սցենարը ցանկալի սցենար է մեզ համար և չի բացառվում, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք այդ հարցերին պատասխանենք ընտրություններից հետո”,-հավելել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Տիգրան Սարգսյանն  զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը, վարչապետը նույն պատասխանն է տվել, որ այդ հարցին կարելի է պատասխանել ընտրություններից հետո միայն:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ  խնդիր պետք է լուծի Մանվել Գրիգորյանը, ով եւս ՀՀԿ ցուցակում է: “Մանվել Գրիգորյանը իր կենսագրությամբ ապացուցել  է , որ ինքը այս պետության եւ ժողովրդի նվիրյալ զավակն է: Կարծում եմ, որ մեր ընտրողները շատ հարգալից են վերաբերվում մեր հերոսներին, մանավանդ Արցախյան ազատամարտի”,-պատասխանել է վարչապետը:

Վարչապետը հավելել է, որ ՀՀԿ ցուցակում բազմազանությունն ապահովված է եւ ցուցակում ներգրավված են եւ քաղաքական, եւ մշակութային գործիչներ, եւ ազատամարտիկներ:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ ցուցակում ոչ հանրապետականների առկայությանը, որոնք շատերի կարծիքով  “քաղաքական հնամաշ գործիչներ են”, Տիգրան Սարգսյանն ասել է, որ քաղաքական գործիչներին վերլուծաբաններն ու ընդդիմախոսները տարբեր գնահատականներ են տալիս, բայց հենց ընտրություններն են տալիս այն հարցի պատասխանը, թե այդ գնահատականներն իրականությանը համապատասխանում են, թե ոչ:

Վարչապետը բերել է Կարեն Դեմիճյանի օրինակը, որը բավականին մեծ ռեյտինգ ապահովեց քաղաքականություն վերադառնալուց հետո:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ