11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՅԴ-ն հավատում է, որ հայրենիքը սիրում են, բայց չի հավատում, որ կփոխեն

“Մենք ուզում ենք այնքան ավելացնել մեր ներկայութունը խորհրդարանում որ կոալիցիաների կարիք չլինի”,-այսօր խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Խոսելով քաղաքական ուժերի կարգախոսներից, նա նշեց, որ հավատը քաղաքականացնելու եւ քաղաքականություն բերելու համար պետք է դրա իրավունքն ունենաս.

”Այդ իրավունքը մեր իշխանությունները մսխել են”,-հայտարարեց նա ու հավելեց, որ հավատի մասին այդքան խոսելը վկայում է, որ իշխանությունը ժողովրդին այլ փաստարկ բերելու հնարավորություն չունի եւ ուշացումով հասկացել է , որ իրեն չեն հավատում:

“Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչին հավատալ: Մենք հավատում ենք, որ իշխանությունների մեջ շատ կան մեզնից ոչ պակաս հայրենիքը սիրող մարդիկ, սա կասկածի տակ չենք դնում, բայց կարող են փոխել: Մենք չենք հավատում, որովհետեւ եթե կարողանային, փոխած կլինեին դեռ 95 թվականից”,-ինքն իր հարցին պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ի մեծամասնական ու համամասնական ցուցակը տեղից դժվար շարժվող քարերով է լցված սայլ է, դրա համար ՀՅԴ-ն չի հավատում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ