21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բիշարյանն ասաց, որ ՕԵԿ-ի վարկանիշը կբարձրացնեն

“Ես կարծում եմ, որ հավատի որևէ կորուստ չկա ՕԵԿ-ի նկատմամբ: Դա հպարտություն է` անկախ 20 ամյա Հայաստանի պատմության մեջ ունենալ 15- ամյա կենսագրություն”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ մայիսի 6-ին ՕԵԿ-ը  ունենալու է լավ հաջողություններ եւ կրկնապատկելու է իր տեղերը: “Սոցհարցումները, որ հրապարակվում են, կարող են փոփոխությունների ենթարկվել: Գրագետ քարոզարշավ իրականացնելու դեպքում, ես համոզված եմ, որ մենք մեր արդյունքները կրկնապատկելու ենք”,-նշեց Բիշարյանը:

ՕԵԿ տասնհինգամյակին կուսակցությանը տրված ՀՀ նախագահի գնահատականը, Հեղինե Բիշարյանը պարտավորեցնող համարեց ու նշեց, որ ՕԵԿ-ը շարունակելու է աշխատել` պահելով իր դեմքը և կերպարը քաղաքականության մեջ:

Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը որպես  ՀՀԿ-ի կցորդ է ընկալվում, Հեղինե Բիշարյանը պատասխանեց.”Այդ գաղափարը ընդամենը պատվիրված գաղափար է և բավականին քարշ եկավ մամուլում և իր տեղն ու դերը չգտավ, որովհետև ՕԵԿ-ի կենսագրությունը խոսուն փաստ է նրա անկախ գործունեության”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ