14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում Արաքսի ջրից զրկել հարեւան պետությանը

Հայաստանում առաջիկա 30 տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 30 ջրամբար, ինչը թույլ կտա լիարժեք կառավարել երկրի ջրային ռեսուրսները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը: Նա նշեց, որ նախատեսվում է նաև ջրամբարի կառուցում Արաքս գետի վրա, ինչը, սակայն, էլի չի կանխի գետի ջրային ռեսուրսի կորուստը:

Հայտնի է, որ գոյություն ունի ջրային ռեսուրսների կառավարման միջազգային կոնվենցիա, ինչը համակարգում է պետությունների միջև ջրային հարաբերությունները: Հայաստանը դեռևս այդ կոնվենցիայի անդամ չէ, սակայն չի փորձում այնպես անել, որ հարևան պետությունները զրկվեն Արաքսի ջրից անգամ այն դեպքում, երբ հարևանը թշնամին է:

Գուցե 30 տարի հետո հնարավոր լինի լիարժեք կառավարել երկրի ջրային ռեսուրսները, բայց որ մինչ այդ Արաքսի ջրերը դեռ շատ կհոսեն և կսնուցեն հարևան երկրների հողերը, փաստ է:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ջրի միջազգային օրվան նվիրված ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և ՄԱԶԾ/ԳԷՖ ‘Քուռ-Արաքս գետավազանի դեգրադացիայի կրճատման ծրագիը’, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և ջրային բնագավառի ուսանողների մասնակցությամբ կազմակերպել էր մեծ միջոցառում, որի ընթացքում ստորոգրվեց Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում ‘Մագիստրոսական ուսումնական ծրագրի նախապատրաստման’  փոխըմբնռման հուշագիր:

Հուշագիրն իր մեջ ներառում է դրույթներ, որոնց համաձայն Մագիստրոսական ուսումնական կուրսի տեսական մասը պետք է իրականացվի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, գործնականը` Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում:

Աշխատանքների կատարման ֆինանսական աջակցությունն իրականացվելու է ՄԱԶԾ/ԳԷՖ ‘Քուռ-Արաքս’ ծրագրի կողմից, իսկ գործընթացի համակարգումը` ՀՀ բնապահպանության նախարարության:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ