03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սպանել է փեսային` դիակը գցել ջրամբարը

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում գտնվող “Արզնի” ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են տղամարդու դիակ և այդ մասին հայտնել ոստիկանության Նաիրիի բաժին:

Հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերված դիակը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանն էր:

Դեպքի վայրում դատաբժիշկը, զննելով մահացածի դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են բռնության հետքեր, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի քրեական գործ հարուցվի սպանության հատկանիշով:

Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվում է օպերատիվ-քննչական մի քանի խումբ, որոնք  կարողանում են մի քանի ժամվա ընթացքում բացահայտել առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:

Այն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը:

Հ.Նաղդալյանը Ա.Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով:

Իսկ սպանված Հ.Նաղդալյանը Արման Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել է հեռախոսային խոսակցությամբ, երբ ինքը գտնվել է Կոշի գաղութում և հեռախոսային ծանոթությունը վերածվել է անձնական ծանոթության, անգամ ամուսնությունն օրինականացրել է Կոշի գաղութ այցելած ԶԱԳՍ-ի աշխատակիցը:

Պատիժը կրելուց հետո դուրս գալով գաղութից՝ Հ.Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա.Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկին դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս, քանի որ դրսևորում է անբանի վարք:

Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ.Նաղդալյանի և Ա.Չոբանյանի միջև:

Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը: Ա.Չոբանյանը  ձերբակալվել է:


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ