05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը Պուտինին խնդրել է` ոչ իր համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ն, անդրադարձել է մամուլում վերջին օրերին քննարկվող հարցին`  Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտին-Ռոբերտ Քոչարյան հանդիպմանը:

Կայքը հրապարակել է սեփական աղբյուրների տեղեկությունը, թե ինչ են, ի վերջո խոսվել “teta tet” հանդիպմանը:

“Սկզբում շատ զարմացանք պարզելով, որ զրույցի թեման իսկապես Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անձնական բնույթ է կրել: Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ նա ոչ թե  իր համար է խնդրել իր ընկերոջը, այլ մի հեռու ազգականի, և ոչ թե աշխատանք է խնդրել, այլ գնահատական”,-գրում է կայքը եւ հավելում.

“Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահի վերոհիշյալ հեռավոր ազգականը, ըստ ճշտված աղբյուրների` հորական կողմից, միանգամից երկու քննություն է տապալել մոսկովյան բուհերից մեկում և կանգնած է դուրս մնալու վտանգի առաջ:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը խնդրել է Պուտինի միջնորդությունը, որպեսզի այդ երիտասարդի կրթությունն ու կարիերան վտանգի տակ չհայտնվեն: Հանդիպումն, իսկապես,  տևել է երեք ժամ, որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, թեև դժվարությամբ, բայց հաջողվել է մի դասախոսից խոստում կորզել, որ կնշանակի հայ ուսանողին: Բայց երկրորդ դասախոսը շատ սկզբունքային է գտնվել, և երկար բանակցություններից հետո էլ ոչ մի կերպ չի զիջել իշխանական ճնշմանն ու հայտարարել է, թե այդ ուսանողը մինչև չպատասխանի` բավարար չի ստանա:

Կարճ ասած, լիկվիդի հանձնումը մյուս ամսին է, և դրանից են կախված թե ներքաղաքական և թե արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանում”:

Կայքը հիշեցնում, որ  սկզբում լրատվամիջոցներից մեկը  տեղեկություն էր տարածել, որ   Ռոբերտ Քոչարյանը  հանդիպումն  օգտագործել է Սերժ Սարգսյանի դեմ խոսելով, նույնիսկ պատրաստակամություն հայտնել նրա դեմ ցույցեր կազմակերպելու, մեկ այլ տեղեկացված լրատվամիջոց հայտարարում էր, թե քննարկման ու զրույցի թեման եղել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ