17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի հրավիրեց

Թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է, որովհետեւ կարծում է, որ իր եւ ընդհանրապես, մեծամասնական առաջադրված ընդդիմության թեկնածուների  հաղթանակը շատ լուրջ նախադրյալներ է ստեղծում ՀՀ-ում քաղաքական իրավիճակի շղթայական փոփոխության համար:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: “Հայկական Ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին խոստացավ, որ  ընտրարշավը լինելու է շատ բուռն եւ հետաքրքիր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաշվի առնելով թիվ 7 ընտրատարածքի  վրա հասարակության ուշադրության կենտրոնացվածության աստիճանը,  Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի է հրավիրում:

“Հայաստանի հեռուստաընկերություններին կոչ եմ անում կազմակերպել նման բանավեճ  եւ երաշխավորում եմ, որ  այն կլինի վերջին շրջանի ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումը”,-ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց.

”Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է տարանջատել, հիմա Սամվել Ալեքսանյանը, որը հայտնի է Լֆիկ Սամո մականունով, հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ ՀՀԿ կողմից առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ն ասում է, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն չէ, եթե բիզնեսմեն չէ, ուրեմն քաղաքական գործիչ է, ուրեմն, եկեք բանավեճ կազմակերպենք” :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ