05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ վարկանիշը բարձրանում է քարոզարշավից 15 օր անց. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը որեւէ բարդույթ չունի, որ հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականում: Այդ մասին նա նշեց այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

‘Ոչ մի խնդիր չկա, ոչ մի կոմպլեքս չունեմ: Կարծում եմ` ցուցակում իմ արժանի տեղն եմ զբաղեցրել եւ ես  այսուհետ էլ շարունակելու եմ մեր նախագահի կողքին կանգնած լինել’,- ասաց նա:

Նրա խոսքով` ՀՀԿ ցուցակը բավական ընդգրկուն է, եւ, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի ցուցակների, դրանում ներգրավված են բավական թվով նոր մարդիկ:

‘Մեր ցուցակը բավական լուրջ քննարկումների արդյունք է, հնաբնակ հանրապետականների մոտ ցուցակում նրանց ընդգրկվածության առումով դժգոհություններ չկան: Ներկայացված են նաեւ ԱԺ-ի պատգամավորները , նաեւ մեր կառավարությունն իր ամբողջ թիմով’,-ասաց նա:

Ըստ Սահակյանի` ՀՀԿ-ն քաջ գիտակցում է, որ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին առաջիկա խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումը խիստ կարեւոր է: ‘ Մեր քաղաքական ուժը կարճաժամկետ ծրագրեր ունեցող ուժ չէ: Եթե կարողանանք այս ընտրություններին հնչեցրած տեսակետներն իրականացնել, ապա նախագահական ընտրությունների մեկնարկը կարող է լինել բարենպաստ’,- ընդգծեց Սահակյանը:

Խոսելով վերջերս ‘Հայաստանի եվրոպացի բարեկամների’  կողմից հրապարակված սոցհարցումներից, ըստ որի`  ԲՀԿ-ն ՀՀԿ-ից առաջ է անցել, պատգամավորն ասաց, որ սոցհարցումների վերաբերյալ իրական պատկերը կլինի քարոզարշավից հետո: Նա պարզաբանեց, որ այսպես է կարծում, որովհետեւ այդ է ցույց տվել փորձը։

‘Քարոզարշավից տաս օր առաջ կարող ենք ունենալ քիչ թե շատ իրական պատկեր: Նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրանում է քարոզարշավի մեկնարկից տաս-տասհինգ օր անց’,- ասաց Հովհաննես Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ