11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Խաչատուր Սուքիասյանը խնդրում է իր հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել

Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին խնդրում է իր հարցով որոշում կայացնել հնարավորինս շուտ:

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված դիմումում, Խաչատուր Սուքիասյանը, մասնավորեպես ասում է.

”2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու:
Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել:

Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից, հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաև ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ`
– իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ”,-ասված է Սուքիասյանի դիմումում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ