Մանդատը վարունգ չէ … աշոտյանական խրատանի
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին, իր բնորոշմամբ, Նախընտրական խրատանի է տեղադրել՝ 10 կետից բաղկացած:
Նախընտրական խրատանի
1. Մանդատը չտեսած մի մերկացիր:
2. 4.9 % կլինես , 5% չես լինի:
3. Լեզվին զոռ տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին:
4. Ընտրեք չարյաց փոքրագույնը:
5. Գցիր, որ չգցեն:
6.Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ:
7. Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին:
8. Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է:
9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է:
10. Մանդատը վարունգ չէ. կամ կա, կամ չկա: