Զարուհին, թե Սաթիկը.”Ազատ դեմոկրատները” կողմնորոշվել են
Թիվ չորս ընտրատարածքում “Ազատ դեմոկրատները” կսատարեն “Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Ազատ դեմոկրատների” փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք , որ այս ընտրատարածքում առաջադրվել է նաեւ “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հավելենք, նաեւ, որ “Ազատ դեմոկրատները” ավելի վաղ հայտարարել էին, որ դեռ չեն քննարկել, թե այս երկու թեկնածուներից ում են սատարելու: ”Մենք պայքարելու ենք, որպեսզի պաշտպանենք “Ժառանգության” թեկնածուներին, բայց չեմ կարծում, որ հասարակական գործիչներին պետք է անտեսենք”,-շարունակեց Անուշ Սեդրակյանը եւ հավելեց, որ Սաթիկ Սեյրանյանը հասարակական գործիչ է եւ “Ազատ դեմոկրատները” նրա նկատմամբ մարտական տրամադրվել չեն կարող: