08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կաթի մթերման գնի իջեցումն անթույլատրելի է. գյուղփոխնախարար

Որոշ մթերող եւ վերամշակող կազմակերպությունների կողմից կաթի մթերման գինը իջեցվել է, ինչն անընդունելի է: Այս մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` մեկնաբանելով մթերվող կաթի գնի իջեցման մասին լուրերը:

Նրա խոսքով` կաթի մթերման գինը չպետք է իջնի 150 դրամից: Գյուղփոխնախարարը նշեց, որ ‘Աշտարակ կաթ’ ընկերությանն արդեն ասվել է, որ թույլատրելիից ցածր գնով չմթերեն կաթը: Նա հավելեց նաեւ, որ տրանսպորտային ծախսերի արդյունքում գինը կարող է իջեցվել 20 դրամով, բայց ոչ` ավելի:

‘Մենք պետք է հետեւենք, եւ թույլ չտանք նման բան: Ճիշտ է, մթերող ու վերամշակող կազմակերպությունները դա պատճառաբանում են մայիս հունիս ամիսներին կաթի արտադրության ավելացմամբ, երբ առաջանում է կաթի ավելցուկ եւ չի տեղավորվում իրացման շրջանակներում: Սակայն դա քիչ է հետաքրքրում գյուղացուն, քանի որ նա մեծ չարչարանքով է այդ կաթը ստանում’,- եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ