Ընտրողների ցուցակները հրապարակվել են.քաղաքացին կարող է ստուգել իր տվյալները
ՀՀ ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում`www.police.am եւ www.elections.am հրապարակվել են ընտրողների ցուցակները: Քաղաքացին կարող է ստուգել` իր անունն առկա՞է ընտրողների ցուցակում, թե՞ ոչ: Դրա համար հարկարվոր է ԿԸՀ կայքի նշված վանդակում գրանցել անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն և ընտրատարածքը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը կարելի է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տվյալ քաղաքացու հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով տվյալ քաղաքացուն:
Հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան Ազգային Ժողովի ընտրություններ: