Մենք երբեք քաղաքական խաղերի մեջ չենք մտել, մեր դիրքորոշումը միշտ հասկանալի է եղել մեր գործընկերներին. ԲՀԿ
“ԲՀԿ ընտրացուցակը շատ մրցունակ է, մեր ցուցակում ընդգրկված են հեղինակավոր քաղաքական գործիչներ, տնտեսագետներ իրավաբաններ քաղաքագետներ` նոր դեմքեր եւ կուսակցության կայացման գործում ավանդ ունեցող գործիչներ”,-այսօր հրավիրված քննարկամնը հայտարարեց ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը` անդրադառնոլով ԲՀԿ նախընտրական ցուցակին:
Ըստ նրա , ԲՀԿ ցուցակի աառջին քսանյակի երեսուն տոկոսը երիտասարդ քաղաքական գործիչներ են, որոնք բավականաչափ հայտնի են եղել հանրությանը:
Ցուցակի մնացած մասի 90 տոկոսը, Արամ Սաֆարյանի ձեւակերպմամբ, այն մարդիկ են, ովքեր կուսակցության մեջ են թվականից եւ ԲՀԿ-ի հետ անցել են հինգ տարվա ճանապարհ` “եղել են անդավաճան, ապրել աշխատել են որպես մի մեծ ընտանիք” եւ իրենց պատրաստակամությունն են ներկայացրել այդպես շարունակելու:
Խոսելով ԲՀԿ ծրագրից, Արամ Սաֆարյանն ասաց, որ այն ընդունվել է 2007-ին եւ էական փոփոխություններ չի կրի, իսկ նախընտրական ծրագիրը հաստատվեց ԲՀԿ վեցերորդ համագումարում եւ ներկայացվելու է իբրեւ փաստաթուղթ քարոզարշավի սկզբից եւեթ:
“ԲՀԿ-ն կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը գործում է քաղաքացիական համերաշխության համազգային համախմբման եւ ազգային միասնության կարգախոսների հիման վրա”,-հայտարարեց պատգամավորը ու հավելեց, որ դա ԲՀԿ-ի դիրքրոշումն է եղել եւ արտահայտվել է նախորդ տարիներին:
“Այն դրական միտումները, որ նկատվում են քաղաքական դաշտում, պետք է շարունակվի եւ այս հենքի վրա ձեւավորվի ՀՀ նոր իշխանությունը, որը հասարակության աջակցությամբ կդիմագրավի ներքին հուսալքությանը, աղքատությանը եւ արտաքին սպառնալիքներին”,-հայտարարեց Արամ Սաֆարյանը:
Խոսելով իշխանական կոալիցիայից, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց.”Մենք եղել ենք եւ կանք իշխող կողալիցիայի անդամ, հուշագիրը գործում է չորրրոդ գումարման ԱԺ-ի ամբողջ ընթացքում: Մենք երբեք չենք մասնակցել ինտրիգներին, քաղաքական խաղերին:
Մեր դիրքորոշումները միշտ հասկանալի են եղել մեր գործընկերների համար, մենք եղել ենք շիտակ եւ այտնեղ, որտեղ մեր դիրքորոշումները տարբերվել են, նույնպես եղել ենք շիտակ”,-ասաց Արամ Սաֆարյանն ու հավելեց, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս ազատ եւ արդար թափանցիկ ընտրությունների անցկացման օգտին: