22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը 220 մլն դրամ վարկ կտրամադրի “Եվրոթերմ” ընկերությանը

՛՛Եվրոթերմ՛՛ ընկերությունը, որը հիմնվել է 1998թ , արտահանման շուկաներում վաճառքների ծավալների շարունակական աճն ապահովելու համար որոշել է իր հողատարածքներին կից՝ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Վանանդ համայնքում կառուցել  մրգի վերամշակման  նոր գործարան:

Նոր գործարանի կառուցման եւ թողարկման համար պահանջվում է 6,800,00 ԱՄն դոլարի ներդրում, ներառյալ կապիտալ ծախսեր՝ 4,300,000 ԱՄն դոլար, եւ շրջանառու միջոցների ֆինանսավորում՝ 2,500,00 ԱՄՆ դոլար: Ընկերությունը կներդնի 1,700,000 ԱՄն դոլար սեփական միջոցների հաշվին, իսկ մնացած 5,100.00 ԱՄՆ դոլար ներդրման համար կներգրավի երկարաժամկետ վարկ:

Ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով:

2011թ-ին  ՛՛ՓՄՁ ներդրումներ՛՛ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից հավանության է արժանացել մրգերի, բանջարեղենի վերամշակման եւ բնական հյութերի արտադրության ծավալների ընդլայնման գործարար ծրագիրը, որի արդյունքում “Եվրոթերմ” ՓԲԸ-ին տրամադրվել է  220 մլն դրամ գումարի չափով, տարեկան 11 տոկոս դրույքաչափով, 36 ամիս մարման ժամկետով, 6  ամիս արտոնյալ ժամկետով փուլային վարկ:

Վարկային միջոցներն ուղղվել են շրջանառու միջոցների համալրմանը, մասնավորապես՝ գյուղ.մթերքների մթերմանը/60 տոկոս/ եւ արտադրության համար անհրաժեշտ այլ հումքերի ձեռքբերմանը/40  տոկոս/:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր շրջայց կատարեցին ՛՛Եվրոթերմ՛՛ ընկերությունում: ‘Եվրոթերմ’ ՓԲԸ խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանը հույս հայտնեց, որ կառավարության կողմից տրամադրվելիք օժանդակությունը կնպաստի ընկերության արտադրության ծավալների մեծացմանը:

‘Նախատեսում ենք, որ մեր գործարանը կվերամշակի տարեկան 30-35 հազար տոննա միրգ-բանջարեղեն’,- ասաց Էդուարդ Ղազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ