20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“ժամանակն է գիրք գրել, թե ինչու հեղափոխությունը չստացվեց”

Մյուս քաղաքական ուժերի համեմատ, ցուցակ կազմելը ՀԱԿ-ի համար բարդ է եղել, քանի որ այնտեղ տասնութ կուսակցություններ են ներգրավված, բայց մենք պատվով դուրս եկանք այս մարտահրավերից: Այսօր տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը այս մասին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց,, որ ՀԱԿ-ը շարունակում է համախմբված` իր հռչակած իշխանափոխության նպատակով առաջնորդվել:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ՀԱԿ ցուցակում անակնկալներ չկան եւ այնտեղ ներառված են հանրությանը հայտնի գործիչներ,  որոնք այս տարիներին պայքարել են: Նա նշեց, որ ՀԱԿ ցուցակի առանձնահատկությունն այն է, որ ցուցակի առաջին տասնյակում, գտնվող գործիչները նաեւ մեծամասնական պայքարին են մասնակցելու:

“Որոշել ենք օգտագործել այն հնարավորությունը, որ ընձեռում է մեծամասնականը եւ փորձելու ենք հնարավորինս վերահսկել ընտրությունների ընթացքը”,-նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ՀԱԿ ցուցակը համապատասխանում է ՀԱԿ ծրագրին, որը կհրապարակվի մարտի 30-ին կայանալիք հանրահավաքին.“Մեր նպատակը պարզ է` իշխանափոխությանը եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը”:

ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, թե իշխանությունները ձախողել են ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ չեն կատարել ոչ ՀՀԿ-ի եւ էլ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում ներառված խոստումները:

Ընդդիմախոսի հայտարարություններին արձագանքեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը եւ խորհուրդ տվեց. ”Անիմաստ գաղափարների համար ցանկալի է, որ ընդդիմությունը իզուր ժամանակ չծախսի, հատկապես, որ հազիվ կարողացան  նախընտրական միասնական ցուցակ կազմել: Մեր առջեւ ծառացած խնդիրները շատ ավելի կարեւոր են եւ ավելի լավ կլինի, որ ընդդիմությունը իր խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործունեությունն իրականացնի ճիշտ եւ կառուցողական”:

Վլադիմիր Կարապետյանն այս դիտարկման հետ անհամաձայնություն հայտնեց ու նշեց, թե դժվար էր, բայց համաձայնությունն, ի վերջո, ձեռք բերվեց: Ինչ վերաբերվում է կառուցողական մոտեցմանը, Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց.”Հայ ժողովրդի նկատմամբ ամենակառուցողական մոտեցումը կլինի` փոխել այս իշխանություններին, որ հավատան”:

Արտակ Զաքարյանն էլ արձագանքեց.”Ամեն ինչ արեք ԱԺ-ում լինելու համար: Արդեն ժամանակն է դասագիրք հրապարակելու, թե ինչու չստացվեց հեղափոխություն կամ իշխանափոխություն անելը”: ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց ՀԱԿ ներկայացուցչին հաշվի նստել հասարակության հետ: “Հասարակությունը այլ բան է նախատեսում”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ