01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱԿ-ում չեն բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նպատակը չի փոխվել:

“Մեր նպատակը պարզ է` իշխանափոխությանը”,-ասել է նա:

Henaran.am-ը ՀԱԿ ներկայացուցչից հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք, որ ՀԱԿ-ն իր նպատակին հասնելու ճանապարհին համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

“Ես համարում եմ հնարավոր այն պայմաններում, եթե Ռոբերտ Քոչարյանը կրի ողջ պատասխանատվությունը մարտի 1-ի համար, կանգնի դատարանի առջեւ եւ դատարանը կայացնի վճիռ, եթե ինքը զղջա եւ համապատասխան պատիժ կրի: Որեւէ մեկի հետ դա չի բացառվում, բայց կարող եք կռահել, որ դա տասնյակ տարիների հարց է”,- Henaran.am-ի հարցին պատասխանել է Վլադիմիր Կարապետյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ