29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուրիխանյանն էլ է բանավեճի հրավիրում

‘Ոչ ես, ոչ Ուրիխանյանը չենք պատրաստվում ինքնաբացարկ տալու’,- լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ համամասնական ցուցակի երիտասարդ թեկնածու Վահան Բաբայանը՝ հերքեց մամուլում տարածված լուրերն այն մասին, թե իրենք պատրաստվում են ինքնաբացարկ հայտարարել:

Նրա խոսքով՝ այն, ինչ մամուլում շրջանառվում է երիտասարդ ԲՀԿ-ականների նկատմամբ, դա որոշ մարդկանց կողմից, որոշ նկատառումներից ելնելով շրջանառության մեջ դրած անիմաստ լուրեր են, որի նպատակն է՝ “վարկանիշը գցել  բոլոր երիտասարդների մոտ”:

՛՛ԲՀԿ-ի գործունեության ֆոնը բավական օպտիմիստական է: Ցեխ կիրառելը ընդունելի չէ մեր կողմից, եւ ես կարծում եմ նախընտրական քարոզարշավը կանցնի հենց օպտիմիստական հիմքի վրա՛՛,- ասաց Վահան Բաբայանը՝ հավելելով, որ այսօր ԲՀԿ-ն ունի բացառիկ վարկանիշ:

Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակին, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ  նրանում ընդգրկված մարդիկ առաջացնում են “իրենց հանդեպ հարգանք ու վստահություն, իսկ եթե կան բացառություններ, ապա նրանք նույնպես չեն խաթարում ընդհանուր կանոնը”:

՛՛ Ցանկացած կալիբրի քաղաքական գործչի հրավիրում եմ բանավեճի, եւ թող ապացուցեն, ով ինչի է ունակ՛՛,- ասաց Տ. Ուրիխանյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ