Մեծ Հայքի ամենահայտնի վանքերի մասին գիրք է հրատարակվել
Հայկական ճարտարարպետությունն ուսումնասիրող հիմնադրամի հանգուցյալ նախագահի՝ ճարտարապետության դոկոտոր Արմեն Հախնազարյանի “Արտազի երեք վանքերը” աշխատությունում ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցուցակում ներառված Իրանի տարածքում գտնվող Մեծ Հայքի ամենահայտնի երեք վանքերը։ Ինչպես ասաց “Հենարան” ակումբի հյուրը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հեղինակը այդ նյութերը հավաքել է 1969թ-ից ի վեր:
Մասնավորապես, հետազոտվել են Մեծ Հայքի Մակու գավառի երեք ամենահայտնի վանքերը՝ Թադեոս Առաքյալի վանքը, Ծործորի սուրբ Աստվածածին եկեղեցին ու Արաքսի ափին, Նախիջեւանի դեմ- դիմաց գտնվող Մաղարդա կամ Ստեփանոս Նախավկայի վանքը։
Իրանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները գտնվում են պետության հոգածության ներքո, ի տարբերություն հարեւան մյուս երկրների: Մոտ 400 հայկական եկղեցի կա այսօր Իրանի տարածքում եւ, ըստ Ս. Կարապետյանի, չնայած պահպանությանը, մարդիկ տառապում են “գանձախուզությամբ”:
Հուշարաձանագետը հիշեցրեց Նորավանքի պատմությունը, երբ պիտի ընդգրկվեր ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցանկում, բայց չընդգրկվեց, քանի որ շրջակայքում սննդի օբյեկտ կա: