Արտակ Հերիքյանին կփոխարինի Նարինե Հովհաննիսյանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվականի տնօրեն Արտակ Հերիքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հավաստի տեղեկություններով, նա մտադիր է նորից տեղափոխվել “Հանրային “հեռուստաընկերություն:
Իսկ “Ժամը” լրատվականի տնօրեն է նշանակվելու Նարինե Հովհաննիսյանը: Նա փետրվար ամսին է Tert.am-ից տեղափոխվել “Արմենիա”-ի լրատվական ծառայություն եւ աշխատում էր որպես խմբագիր:
Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում: Մեր այն հարցին, թե փոփոխություններ սպասում են, պատասխանեց. “Եթե մամուլին հետաքրքող որոշում լինի, անպայման կհրապարակվի եւ բոլորը կիմանան”: