11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընտրությունները կվերահսկեն միասնական շտաբո՞վ

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցավ Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության առնչությամբ հրավիրված նիստերի արդյունքների ամփոփումը, որին ներկա են  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց հռչակագրի մի նախագիծ, որը մշակվել է լսումների արդյունքում:  Հռչակագրի նախագծում առաջարկվում է ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու եւ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով Քաղաքագետների միությունում ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողությունն իրականացնող միջկուսակցական  շտաբ, որը պետք է հանձնաժողովներ ստեղծի` ընտրողների ցուցակների մաքրման աշխատանքներ իրականացնելու, հեռուստաեթերի եւ վարչական մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Միասնական շտաբը կազմված կլինի յուրաքանչյուր կուսակցության շտաբների ներկայացուցիչներից:  Միասնական շտաբը Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն եւ քաղաքական նոր մշակույթ կձեւավորի: Այս պահին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացնում առաջարկված հռչակագրի շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ