Կայուն էներգիայի ոլորտում`փոխանակման ծրագիր /վիդեո/
2012թ. ՄԱԿ-ը հայտարարել է կայուն էներգիայի տարի: Շրջակա միջավայրի վատացման եւ կլիմայի վտանգավոր փոփոխման ընթացքը մեղմելու նպատակով ՄԱԿ-ն աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում նախաձեռնել է ուսանողների փոխանակման ծրագիր, որի մանրամասներին այսօր լրագրողներին ծանոթացրին ՄԱԿ զարգացման ծրագրի, կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, “ENSIATE” ճարտարագիտական բուհի գլխավոր տնօրեն Ջորջ Վեսյեն եւ միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում (G2iA) ֆրանսիական ՀԿ-ի հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանը:
Վերջինիս խոսքով, այս ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսանողներին, այլեւ սեմինարների միջոցով հնարավորություն կտա իրականացնել իրականացնել փորձի փոխանակում պրոֆեսորադասախոսական անձնակազմերի միջեւ, ինչպես նաեւ պատրաստել մասնագետներ ոլորտի համար: Ընտրվել են Հայաստանի ճարատարգիտական, ճարտարապետա-շինական եւ տնտեսագիտական համալսարանները: Ընտրվել են այ բուհերը, որովհետեւ ոլորտում պետք են ճարտարագետ-նախագծողներ, ճարտարագետ- շինարարներ եւ իհարկե վերականգնող էներգետիկայի չափագրումների համար նաեւ տնտեսագետ-հաշվապահներ: Հայաստանի 3 բուհերը համագործակցելու են “ENSIATE”-ի ֆրանսիական ճարտարագիտական բուհի հետ:
Վերջինիս գլխավոր տնօրեն Ջորջ Վեսյեն ասաց, որ իրենք ցանկանում են նաեւ համագործակցել ձեռնարկությունների հետ:”Վաղը Ծաղկաձորում կայանալիք հանդիպման ժամանակ մենք քննարկելու ենք թափոնների վերամշակումից ստացվող էներգիայի, ինչպես նաեւ շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված որոշ հարցեր”,-ասաց նա:
http://youtu.be/sq_G_KK1a7I