24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նունեն իր երգն է երգում` ոչ քաղաքականության մեջ. Ժամանակ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ինքը փոքրուց կտրված է եղել մասսայից, ամբոխից, շատ մարդկանցից: “Նույնիսկ երբ երգչուհի էի ուզում դառնալ, ես ուզում էի բեմում լինել եւ չէի մտածում, որ այդքան մարդկանց հետ պետք է շփվել”,-ասել է երգչուհին` պատասխանելով, թերթի հարցին թե ինչու չի ընդգրկվել որեւէ ուժի համամասնական ցուցակում:

” Ես չեմ սիրում շատ մարդիկ, չեմ սիրում աշխույժ լինել, երբեմն ես փակվում եմ, իսկ Շուշանը ունի ուրիշ բնավորություն, սիրում է շփվել մարդկանց հետ, բանակցել, կռվել: Այսինքն` ինքը բնավորությամբ ուրիշ մարդ է, ես` ուրիշ, չնայած որ մենք շատ լավ ընկերներ ենք. բայց ես հեռու եմ քաղաքականությունից եւ ինձ երբեւէ չեմ տեսնում քաղաքականության մեջ”,-ասել է Նունե Եսայանը:

Նա նաեւ խոստովանել է, որ քաղաքական կուսակցությունների կողմից իրեն առաջարկ չի եղել, քանի որ, հավանաբար ծանոթ են նրա բնավորությանը: Իսկ քաղաքականությունը, երգչուհու կարծիքով ոչ կայուն ոլորտ է: “Այսօր մի բան է, վաղը` մի ուրիշ բան եւ դու պետք է շատ ճկուն լինես, որ կարողանաս բոլոր փորձություններին դեիմանալ, ես սիրում եմ ստաբիլություն, ես իմ գործն եմ անում, իմ երգն եմ երգում եւ ինձ չեմ տեսնում դրա մեջ”,-ասել է Ն. Եսայանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ