25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդուհու կյանքի հարցն էր. Քուշկյանը ռե-բլոտ արեց

Մեր տեղեկություններով, օրերս կինովավերագրող, հեռուստախմբագիր Վարդուհի Սիմոնյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Henaran.am-ի հետ զրույցում Վարդուհին հաստատեց այդ տեղեկությունը:  Նրան Նորք-Մարաշ կլինիկա են հասցրել լրագրող ընկերները:

“Իսկական լրագրողական համերաշխության օպերացիա էր: Պատկերացրեք, “Չորրորդ ինքնիշխանություն”-ից` Գոհար Վեզիրյան, “Ազատություն”-ից` Աստղիկ Բեդեւյան, Աղասի Ենոքյան, “Հայլուր”-ից` Սուսան Բադալյան, “Արմնյուզ”-ից` Արտակ Ալեքսանյան, մեր Մարինե Բաղդագյուլյանը, Շուշանը Հունանյան… մի խոսքով` իմ այս գործընկերների օպերատիվության  եւ  իհարկե Նորք-Մարաշի պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ ողջ մնացի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինովավերագիրը:

Վարդուհի Սիմոնյանն իրեն հատուկ հումորով պատմեց, որ վիրահատության ամբողջ ընթացքում լրագրող ընկերները  բլոտ են խաղացել սպասասրահում, միգուցե նրա համար որ պարզեն, թե ով պիտի փակի վիրահատության ծախսերը, սակայն մինչ խաղը կավարտվեր,  Գոհար Վեզիրյանը հասցրել է այնպիսի մի համահայկական SOS հնչեցնել, որին արձագանքել է նույն ինքը`առողջապահության նախարար Քուշկյանը` հրահանգելով  վիրահատության ծախսերը հոգալ պետպատվերի հաշվին:

“Կատակը մի կողմ,-ասում է հայտնի կինովավերագրողը,-լրիվ կինո էր, կինո … ես համարյա երջանիկ եմ, որ աշխատում եմ այսպիսի խելագարների կողքին, ովքեր այսպիսի ցավի զգացողություն ունեն: “Հայլուրի” Սուսանն օրինակ`լուրը ստանալուն պես գիպսը շպրտել էր ջարդված ոտքից ու հասել հիվանդանոց… դե արի ու մի ասա` ես ձեր…. ցավը տանեմ”:

Վարդուհու խոսքով` ինքը դեռ աշխատանք չունի: Կիսատ մնացած ֆիլմերն է ավարտին ուզում հասցնել, եւ դժգոհ չէ: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին նա ազատվեց “Ա-ԹԻՎԻ” հեռուստաընկերության “Փաստ” լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ