25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտյանը իրավասություն չունի՞

Henaran.am-ի հետ զրույցում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ մինչեւ օրվա վերջ կդիմի դատարան`անվավեր ճանաչելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանը, որով իր նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժի “խիստ նկատողության” հրամանը:

Զոլյանի խոսքով, նախարարը իրավունք չուներ նման հրաման տալու: “Մենք դատարան ներկայացրած հայցադիմումում համարյա ապացուցում ենք, որ Աշոտյանը նման իրավասություն չուներ”,-ասաց Զոլյանը: Նա չպատասխանեց այն հարցին, թե արդյոք որպես ռեկտոր փորձել է հանդիպել, զրուցել նախարարի հետ` անձամբ բացատրելու այդ ամեն ինչը:

“Ձեր ինչին է պետք, դիմելու եմ դատարան, այնտեղ ամեն ինչ կհստակեցվի”,-ասաց Զոլյանը` նշելով, որ ինքը ամեն ինչ ասել է “Առավոտ” օրաթերթին: Իսկ թերթին մեկնաբանելով Աշոտյանի հրամանը մասնավորապես ասել է.

“Առհասարակ, ես ղեկավարվում եմ իմ սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է։ Իսկ ինչքանով դա կարող է վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել”։

Զոլյանը Henaran.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ նախարարը ի պաշտոնե իրավունք ունի իրեն աշխատանքից հանելու, բայց ոչ այս դեպքում: “Որոշակի պարագայում կարող է, իսկ ընդհանարապես խորհուրդն է որոշում ռեկտորի հետագա գործունեության աննպատակահարմարությունը” /բուհի կառավարման խորհուրդը-խմբ./,-ասաց Զոլյանը:

Henaran.am-ը կփորձի պարզաբանում ստանալ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ