25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն վերանայել է որոշ պատգամավորի թեկնածուների գրանցումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Արսեն Լեւոնյանի (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանի (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանի (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանի (թիվ 28 ընտրատարածք)     գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի  մասին դիմումները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաեւ ‘Օրինաց Երկիր’ կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի գրանցումները, ինչպես նաեւ` ‘ժառանգություն’ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Առաքելյանի եւ Երվանդ Զուրաբյանի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի  մասին դիմումները:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ‘Կենտրոն’վարչական շրջանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 շենքի բակի բնակիչների, ինչպես նաեւ թիվ 37 ընտրատարածքում գրանցված Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու  Մալիկ Թելունցի դիմումները:

Հերթական նիստում  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ մերժել է ‘Մարտունու կանանց համայնքային խորհուրդ’ եւ ‘Կաղնի’ սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման մասին դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Henaran.am-ին հաղորդում են ԿԸՀ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ