16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զոլյանի թիկունքին Վիկտոր Սողոմոնյա՞նն է կանգնած. Զոլյանը կհասկանար, եթե ասեինք` Օբաման է

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր  Սուրեն Զոլյանն / ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով նրա լիազորությոնները դադարեցվել են, բայց Զոլյանը չի ենթարկվում նախարարի հրամանագրին,-խմբ./այսօր հրավիրված ասուլիսին Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ իր միջեւ ծագած կոնֆլիկտում իրեն սատարում է  բուհի խորհրդի նախկին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

“Շատ է շոշափվում  Վիկտոր Սողոմոնյանի անունը: Վիկտոր Սողոմոնյանն  իմ լավագույն ուսանողներից է եղել, այո, ես դաս եմ տվել իրեն, հետո ինքն աշխատել է որպես երկրորդ նախագահի մամլո խոսնակ եւ միաժամանակ մեր խորհրդի նախագահն է եղել”,-ասել է Սուրեն Զոլյանն ու երախտիքի խոսքեր ուղղել Վիկտոր Սողոմոնյանին. ”Ես շատ շնորհակալ եմ այդ համագործակցության համար: Ոչ միայն ես, այլեւ մեր կոլեկտիվն է իրեն երախտապարտ: Հիմա ինքն աշխատում է դոկտորականի վրա` “Քաղաքական դիսկուրսը” թեմայով, որը հենց իմ թեման է: Մենք իսկապես հանդիպում ենք, իր աշխատանքի 4-րդ գլուխը ես երկու  շաբաթ է չեմ կարողանում կարդալ, որպեսզի ուղարկեմ գրախոսության”:

Անցնելով մեր հարցի բուն պատասխանին, Սուրեն Զոլյանն ասել է. ”Հազար ներողություն, ես իմ կենսագրությունն ունեմ, եւ երբ ասում եք, թե իմ մեջքին  կանգնած է Վիկտոր Սողոմոնյանը, թե իր  համար, թե ինձ համար  ծիծաղելի է, եթե ասեիք, ենթադրենք Օբաման, կարելի էր հասկանալ”:

Henaran.am-ի այն դիտարկմանը, թե Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան “փոխհրաձգությունն” անցավ կոռեկտության սահմանները, պարոն Զոլյանն անգամ որակումներ ուղղեց նախարարի հասցեին,  որքանո՞վ է հարիր բուհի ռեկտորի  կողմից նման վարքագիծը, Սուրեն Զոլյանը պատասխանել է. “Ես որակավորում չտվեցի, ոմանք այդ որակավորումը ենթադրյալ ձեւով որոշեցին կիրառել պարոն նախարարի հանդեպ: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ: Ես հանդես եմ եկել հայտարարությամբ եւ առաջարկել եմ, որպեսզի վնաս չհասցվի այն կուսակցությանը, որը ներկայացնում է  պարոն Աշոտյանը, ես առաջարկել եմ այս ամենը կասեցնել մինչեւ ընտրությունները”:

Սուրեն Զոլյանի խոսքով, ԿԳ նախարարն իր առաջարկությունը չընդունեց: Տարօրինակ համարելով Արմեն Աշոտյանի շտապողականությունը իրեն  նկատողություն հայտնելու հարցում, Սուրեն Զոլյանը հայտարարեց.” Ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ միտում կա կամ պարոն Աշոտյանն այնքան էլ վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի, բայց փաստորեն, ինքն աշխատում է իր կուսակցության դեմ, ինքը վնասարարություն է անում իր կուսակցությանը:

Ինչպես  ինքն է ասել իմ մասին, թե իրավական առումով ապիկար եմ, թող  դատարանը պարզի, ով է իրավական առումով ապիկարը եւ այդ ապիկարն այլեւս չզբաղեցնի որեւէ ղեկավար կամ նեկայացուցչական պաշտոն“: Վերջում Սուրեն Զոլյանն առաջարկեց “հաշվել, թե քանի ձայն է կորցրել կուսակցությունը  այդ գործողությունների ընթացքում”: Ի դեպ, այս առաջարկից հետո Սուրեն Զոլյանը նաեւ կոչ արեց չքաղաքականացնել վեճը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ